Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
745-Ա 22.11.2017թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ Հ.Հ. 26, 70, 91, 114, 160 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցները.
1.Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում, Երևանի հ.հ. 26,70,91,114,160 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով, համապատասխանաբար` «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/13», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/14» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացների արդյունքում կնքված պայմանագրերով ձեռք բերվող գույքը տրամադրել Երևանի հ.հ.26, 70, 91, 114, 160 մանկապարտեզներին` համաձայն N 1 հավելվածի։
2.Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գույքի ընդունման աշխատանքները կազմակերպելու նպատակով` ստեղծել հանձնաժողով, համաձայն N 2 հավելվածի։
3.Հանձնարարել հանձնաժողովին՝ ապահովել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքի ընդունման աշխատանքները։
4.Հանձնարարել Երևանի հ.հ. 26, 70, 91, 114, 160 մանկապարտեզների տնօրեններին՝ սահմանված կարգով իրականացնել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքը հաշվեկշիռ ընդգրկելու աշխատանքները։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և Երևանի Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ