Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.12.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 795-Ա  04.12.2017թ.

 «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/17» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Նոր Նորք  և Շենգավիթ վարչական շրջանների  ղեկավարների կողմից ներկայացված 2018 թվականի համար նախատեսվող Երևան քաղաքի Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների  փողոցների եզրաքարերի վերանորոգման  աշխատանքների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/17» ծածկագրով բաց մրցույթի  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Ալավերդյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Տեր-Թորոսյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ (հանձնաժողովի բացող անդամ)
Ա. Գասպարյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի  գլխավոր  մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Վ. Դեմիրչյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի  առաջատար մասնագետ  (հանձնաժողովի բացող անդամ)
Է. Հարոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի  առաջին կարգի  մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
2. Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ                 Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  գնումների վարչության   պետի  վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:

 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ