Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.12.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 797-Ա  04.12.2017թ.

«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/12» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների կողմից ներկայացված 2018 թվականի համար նախատեսվող համար կենտրոնացված կարգով վառելիքի գնման հայտերը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/12» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Կ.Սարգսյան «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հաշվապահ /հանձնաժողովի նախագահ/
Լ.Եղոյան «Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ի գնումների բաժնի պատասխանատու
Ա.Խաչատրյան «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ-ի գնումների համակարգող
Է.Գրիգորյան «Քանաքեռ-Զեյթուն ԲԿ» ՓԲԸ-ի գնումների համակարգող
Ս.Սիմոնյան  «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնտեսական գծով փոխտնօրեն
2.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 09:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1, 224/2 սենյակ)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ