«7 մահացու մեղքերը» նախագիծը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում

06.04.2018

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի «7 մահացու մեղքերը» խորագրով անհատական ցուցահանդեսը: 

Իր տեսակով բացառիկ աշխատանքը ներկայացնում է շուրջ 50 մետր երկարությամբ մեկ ընդհանուր նկար: Հեղինակի խոսքով գրաֆիկական կտավը ստեղծվել է երկու տարվա ընթացքում՝ հատուկ ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում երևանյան արվեստասեր հասարակությանը ցուցադրելու համար: Առաջին անգամ նման ձևաչափով ներկայացված ստեղծագործությունն իր ինքնատիպ ոճով արժանացել է այցելուների հավանությանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նկարիչներ, մշակութային գործիչներ, արվեստասերներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 27-ը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին