Նորություններ
Երևանն ու Նիսը շարունակում են համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեր Ֆիորիի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ուսումնական վարժանքի ընթացքում գործարկվելու է շչակ
Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հ. 186 հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:
Նոր պուրակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել: Ջրավազաններ, շատրվանային համալիր, նստարաններ ու ԼԵԴ լուսավորության համակարգ. արվել է ամեն ինչ, որ այցելուների համար պուրակը հարմարավետ լինի
Երևանում․ Երևանի բերդը
Երևանի բերդի մասին առաջին հիշատակությունները մեզ են հասել 7-րդ դարից։ Ժամանակի ընթացքում բերդը պատերազմների հետևանքով քանդվել է, վերականգնվել ու հետո կրկին վնասվել։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով.
«Բեբուկ» շարժական թատրոնը՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում
Մայրաքաղաքի սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Հեքիաթն անիվների վրա» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Շուրջ 400 նոր ծառ՝ «Հաղթանակ» զբոսայգում
ԲնապահպանությունԵրևանի կանաչապատման աշխատանքները շարունակվում են: Այս անգամ շուրջ 400 նոր ծառ է տնկվել «Հաղթանակ» զբոսայգու անտառի 1 հա տարածքում: «Կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ը այգին համալրել է սոսիներով, կաղնիներով, մրգատու և այլ տարբեր ծառատեսակներով:
Ապրանքների առգրավում և վարչական տույժի կիրառում. փողոցային առևտուրն արգելվում է
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է: Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները պարբերաբար ստուգայցեր են իրականացնում:
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար
ԿրթությունԵրևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Արդեն շուրջ
Մինչբժշկական հմտություններ՝ Երևանի արվեստի դպրոցների ուսուցիչների համար
Սայաթ-Նովայի անվան երաժշտական և մի շարք այլ արվեստի դպրոցներում բուժկետեր չկան, այդ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը մշակույթի և տուրիզի վարչության հետ մշակել է ծրագիր, որի նպատակը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է «Երևան Ֆոքսիս» ակումբի մասնակիցներին
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմային առաջնությունում հաղթող ճանաչված «Երևան Ֆոքսիս» ակումբի մասնակիցներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանյան ակումբին այս հաղթանակը եվրոգավաթներին մասնակցելու հնարավորություն է տվել։