Աջափնյակում և Շենգավիթում զավթված տարածքները վերադարձվում են երևանցիներին
28.03.2024
Միայն այս տարի Շենգավիթ վարչական շրջանում 65 ավտոտնակ է ապամոնտաժվել, բացազատվել է 170 ցանկապատված տարածք: Վերջին երկու տարվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում 22 բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից ու վերադարձվել բնակիչներին: Աշխատանքները շարունակական են լինելու: