Ապրիլի 21-27-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

03.05.2017

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 214 տղա, 171 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36237 քաղաքացի:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ