Ապրիլի 7. ամփոփիչ համերգ՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

07.04.2018

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված տոնական միջոցառումներն ամփոփվել են Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցած համերգային ծրագրով: Բազմաթիվ հանդիսատեսների համար նախ ելույթ է ունեցել «Հայ Վեյ» բենդը, ապա հրապարակը լցվել է սիրված «Նեմրա» խմբի ռոք-ելևէջներով:
Համերգի մասնակից երևանաբնակ և զբոսաշրջիկ բազմաթիվ կանայք և աղջիկներ նշել են, որ տոնական օրվա միջոցառումներն ու, մասնավորապես, ամփոփիչ համերգը, հաճելի և անմոռանալի հուշեր են պարգևել իրենց:

 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ապրիլի 7. ամփոփիչ համերգ՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում
Տեսնել ավելին