Ապրիլի 7. Անակնկալ՝ էքստրեմալ զգացողությունների սիրահար կանանց և աղջիկներին

07.04.2018

Մայրության և գեղեցկության օրվա առիթով կանանց և աղջիկներին Երևանի քաղաքապետարանի և «Սկայբոլ» ընկերության կողմից մատուցվել է հերթական, այս անգամ արդեն էքստրեմալ անակնկալը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այս տարի ևս հնարավորություն են ունեցել օդապարիկով վերև բարձրանալու և վայելելու երևանյան համայնապատկերը թռչնի թռիչքի բարձրությունից:

Մասնակիցները խոստովանել են, որ էքտրեմալ նախաձեռնության շնորհիվ օրն իրենց համար դարձել է անմոռանալի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ