Ապրիլի 7. անակնկալ՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու շրջանակում

07.04.2018

Մայրության և գեղեցկության օրվա տոնական անակնկալներից հերթականը մատուցվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու ավտոբուսով: Երթուղու ողջ երկայնքով մարդաշատ վայրերում տոնական հանդերձանքով երիտասարդները ծաղիկներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են նվիրել կանանց ու աղջիկներին:

Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ շնորհավորանքների արժանացած կանայք և աղջիկները նշել են, որ տոնական տրամադրություն ապահովելու քաղաքապետարանի նախաձեռնություններն իսկապես հաճելի են ու սպասված:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ապրիլի 7. անակնկալ՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու շրջանակում
Տեսնել ավելին