Ապրիլի 7. առանձնահատուկ ուշադրություն՝ սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված կանանց և աղջիկներին

07.04.2018

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անակնկալներ են մատուցվել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված կանանց: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ինչպես նաև աշխատակազմի այլ պատասխանատուներ այցելել են անապահովության գնահատման համակարգում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող շուրջ 250 բազմազավակ ընտանիքների, հայրենիքի պաշտպանության համար ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերին ու կանանց, սիրիահայ բազմազավակ կանանց, ինչպես նաև մայրանալ պատրաստվող կանանց: Նրանք ստացել են ծաղիկներ, Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները, ինչպես նաև տարբեր նվերներ:

Անակնկալ այցից և շնորհավորանքից շոյված կանայք իրենց շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերված առանձնահատուկ ուշադրության համար:
Նշենք նաև, որ սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքները մշտապես գտնվում են քաղաքապետարանի հոգածության ներքո։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին