Ապրիլի 7. կանանց ու աղջիկներին շնորհավորել են նաև հեծանվորդները

07.04.2018

Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի առթիվ ավանդական նախաձեռնությամբ են հանդես եկել Հայաստանի հեծանվային մարզաձևի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հեծանվորդները: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված տոնական ուղերթի ընթացքում նրանք շնորհավորել են կանանց ու աղջիկներին և նվիրել վարդեր՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկների հետ միասին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին