Ապրիլի 7. կին վարորդները՝ տոնի ակամա մասնակից

07.04.2018

Մայրության և գեղեցկության տոնի՝ Ապրիլի 7-ի միջոցառումների շարքում ուշադրության են արժանացել նաև կին վարորդները: Երևանյան խաչմերուկներում լուսացույցների կարմիր ազդանշանի պահին նրանց են մոտեցել կամավորներն ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկ և վարդեր նվիրել: 

Նախաձեռնությանը ակամա մասնակից դարձած կին վարորդները շնորհակալություն են հայտնել նաև այս կերպ Ապրիլի 7-ը նշանավորելու համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ապրիլի 7. կին վարորդները՝ տոնի ակամա մասնակից