Ապրիլի 7. մանկական երգեր՝ նվիրված բոլոր մայրերին

07.04.2018

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ապրիլի 7-ի առթիվ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շարքում Հյուսիսային պողոտայում, ձևավորված ավանդույթի համաձայն, անցկացվել են մի շարք համերգային ծրագրեր: 

Օրվա խորհրդին համահունչ՝ «10 երգ՝ մայրիկիս» խորագրով համերգի ընթացքում ելույթ են ունեցել Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ ներկայացնելով երգահան Սուսաննա Բարսեղյանի հեղինակային ստեղծագործությունները:
Բացօթյա միջոցառման մասնակիցները նշել են, որ կատարումները մայրության օրվա լավագույն նվերն են բոլոր մայրերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ