Ապրիլի 7. շնորհավորանքներ և ծաղիկներ՝ զարդարված ձիակառքից

07.04.2017

Մայրության և գեղեցկության տոնի առիթով ևս մեկ անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին: Երևանի փողոցներում շրջող զարդարված ձիակառքից նրանց բաժանվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները:

Անակնկալի ակամա մասնակից դարձած կանայք և աղջիկները նշել են, որ մտահղացումն իսկապես հետաքրքիր էր, մատուցման եղանակն էլ հիշեցնում է իրենց մանկության հեքիաթների աշխարհը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ապրիլի 7. շնորհավորանքներ և ծաղիկներ՝ զարդարված ձիակառքից
Տեսնել ավելին