Ապրիլի 7. ծաղիկներ երևանյան փողոցներում շրջող զարդարված ձիակառքից

07.04.2018

Մայրության և գեղեցկության տոնի առիթով ևս մեկ գեղեցիկ նախաձեռնություն է կյանքի կոչվել: Մայրաքաղաքի փողոցներում շրջող զարդարված ձիակառքից ավանդական հայկական տարազներով երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին բաժանել են ծաղիկներ՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով:
Անակնկալի մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել նախաձեռնության կազմակերպիչներից՝ նշելով, որ շոյված ու տպավորված են Երևանի քաղաքապետարանի հերթական տոնական միջոցառումից:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ապրիլի 7.  ծաղիկներ երևանյան փողոցներում շրջող զարդարված ձիակառքից
Տեսնել ավելին