Ապրիլի 7. վերագործարկվել են երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները

07.04.2017

Ավանդաբար հենց ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնի օրն են վերագործարկվում երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները: Երևանցիների ու, ինչու չէ, նաև քաղաքի զբոսաշրջիկների համար առանձնահատուկ նշանակություն ունի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը, որի վերամիացումն այս անգամ նշանավորվել է հետաքրքիր ֆլեշմոբով: Այնուհետ ջրային գեղեցկուհու ջրաշիթերն ավետել են տարեշրջանի մեկնարկը: 

Տոնական մթնոլորտը փոխլրացվել է մայրաքաղաքի գլխավոր շատրվանի հատուկ երաշժտացանկով, որն ի դեպ, այս տարի փոփոխվել է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին