Ապրիլի 7. «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին անակնկալ կմատուցվի ողջ օրվա ընթացքում

07.04.2017

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում մայրաքաղաք ժամանող բոլոր կանանց և աղջիկներին դիմավորում են տոնական տրամադրությամբ: Նվիրվող ծաղիկներն ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներն իսկապես հաճելի տրամադրություն են հաղորդում ժամանող կանանց և աղջիկներին: 

Առաջինը Շարժայից և Մոսկվայից ժամանածներին է մատուցվել անակնկալը, ինչը, նրանց հավաստմամբ, և՛ հաճելի է, և՛ շատ տպավորիչ:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև մայրաքաղաք ժամանած հյուրերին ծանոթացնելու հայկական տոնացույցին և գեղեցիկ ավանդույթներին:
Հավելենք, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանող կանանց և աղջիկներին մատուցվող անակնկալը կշարունակվի ողջ օրը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ապրիլի 7. «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին անակնկալ կմատուցվի ողջ օրվա ընթացքում
Տեսնել ավելին