Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2016թ․ բյուջեի կատարման և Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունները

17.03.2017

Երևանի ավագանու մարտի 17-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քննարկվել և հաստատվել է Երևան քաղաքի 2016թ․ բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն որի եկամուտների մասով կատարողականը կազմել է 102,2%:
Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են:
Ավագանու մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2016թ․ բյուջեի կատարման և Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունները