Բնակարանի վարձի փոխհատուցում՝ Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած ընտանիքներին

10.04.2024

Էրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300 000 -ական դրամի չափով: 
Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում:
Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից ներկայացվել է  ու հավանության է արժանացել սոցիալական աջակցության ընդհանուր 12 ծրագիր:
Խորհրդի նախագահ, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշել, որ համայնքը շարունակաբար պետք է լինի իր բնակիչների կողքին: 

Լուսանկարներ

Տեսնել ավելին