Ճարտարապետական նորարարական լուծումներ՝ Երևանում. բացվել է Վարդան Փենեսյանի և Էդիկ Թանգյանի նախագծերի ցուցահանդեսը

11.03.2024

Ինչպե˚ս քաղաքում լուծել կայանատեղերի, գովազդների ու մի շարք այլ խնդիրներ. ճարտարապետ Վարդան Փենեսյանն առաջարկում է նորարարական համարձակ ու միաժամանակ կիրառելի լուծումներ: Վարդան Փենեսյանի ու ճարտարապետ Էդիկ Թանգյանի նախագծային աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ճարտարապետների տանն է:
Ավելի քան կես դար ճարտարապետներն իրենց բացառիկ գաղափարներով անցել են անգամ ժամանակի միջով:  Նախագծերի մեծ մասը թեև իրագործված չէ, բայց բազմիցս հայտնվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: 
Երևանում օրեցօր աճող կառուցապատմանը զուգահեռ պետք է պահպանել նաև քաղաքի կանաչ կերպը: Ուղղահայաց կանաչապատումը՝ կանաչ տանիքներով, ու ջրային ավազաններով կարող է ոչ միայն մեղմել կլիման, այլև նոր տեսք հաղորդել մայրաքաղաքին: 
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 22-ը: Մուտքն ազատ է: 

Տեսանյութ

Ճարտարապետական նորարարական լուծումներ՝ Երևանում. բացվել է Վարդան Փենեսյանի և Էդիկ Թանգյանի նախագծերի ցուցահանդեսը