Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի

12.04.2024
Սպորտ

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում:
Մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:
Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք։ 
Երևանի զարգացման տեսլականում կարևոր տեղ են զբաղեցնում մարզական բնագավառում իրականացվող ծրագրերը։ Մայրաքաղաքում ներկա պահին 1 մարզադպրոց հիմնանորոգվում է, 2-ը՝ կառուցվում։

Տեսանյութ

Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի