«Երևան 2800». Ազատության հրապարակը համակված էր ազգային երգ ու պարով

21.10.2018

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պարի պետական, Երգի պետական համույթները, ինչպես նաև «Գութան», «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Բերդ» և ազգագրական այլ խմբեր:

Մայրաքաղաքի հոբելյանը շնորհավորելու էին եկել նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթը և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը: Ազատության հրապարակում ու հարակից փողոցներում հնչում էին ազգային երաժշտությունը, իսկ երգերն ու պարերը բեմահարթակից տեղափոխվեցին հրապարակ՝ ներկաներին հնարավորություն տալով կատարողներին հավասարապես ձայնակցել և պարել:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին