«Երևան 2800». դասական երաժշտության հարթակ՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում

21.10.2018

Երևանի 2800-րդ հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումները նախատեսվել էին ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակը մեկտեղել էր դասական երաժշտության սիրահարներին: Հաջորդաբար բեմում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի կամերային երգչախումբը, ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթը, ինչպես նաև՝ երաժշտական ու արվեստի դպրոցների հավաքական սիմֆոնիկ նվագախումբը: Հագեցած ծրագրում հնչել են նաև Երևանին նվիրված դասական ստեղծագործություններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին