«Երևան 2800». «Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում

21.10.2018

Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր: Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: Բացօթյա համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվել է երկրպագուների ջերմ աջակցությամբ: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ սիրելի երաժիշտներին մեկ բեմում հանդիպելու հնարավորության ու պարգևած տոնական բարձր տրամադրության համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան 2800». «Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում
Տեսնել ավելին