«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

21.10.2018

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքում Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը: Հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում ներկայացվել են աճպարարական հետաքրքիր հնարքներ, կրկեսային համարներ: Ելույթ են ունեցել մանկական երգի ու պարի խմբեր՝ Երևանին նվիրված կատարումներով, կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ:

Միջոցառմանը տրամադրություն են նաև հաղորդել հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:
Մանկական ժպիտներով տոնական համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև երեկո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում
Տեսնել ավելին