«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի առաջին շրջագայությունը

11.03.2024

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն իր առաջին շրջագայությունը սկսեց Վանաձորից: Նվագախմբի հաջորդ համերգը Գյումրիում էր:
Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. համերգների ընթացքում հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը՝ Ներսես Մկրտչյանի ղեկավարմամբ:
Գյումրիում հանդիսատեսի հետ միասին երաժշտական երեկոն վայելել է նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը:
Հաջորդ պատասխանատու համերգը հունիսի 10-ին է՝ մեր ժամանակների մեծագույն երաժիշտ,  աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ համատեղ:

Տեսանյութ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի առաջին շրջագայությունը