«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ

11.03.2024

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Նախաձեռնությունն այս երևանյան մշակութային կյանքում կառանձնանա իր բացառիկությամբ: 
***
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: 2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Ծրագիրը շարունակական կլինի նաև հաջորդող տարիներին՝ մինչև բոլոր վերելակները կլինեն փոխարինված ու ապահով: 
***
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 400 թեքահարթակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: 
***
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։
***
Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Տվյալները փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությանը: 
***
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված  466 արտաքին գովազդ: 

Լուսանկարներ