Երևանի հ. 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է

15.04.2024

Երևանի հ. 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգումն ավարտին է մոտենում։  
Տասնամյակներ շարունակ երբևէ չնորոգված բուժհաստատությունը 2022 թվականի տարեվերջից  հարկ առ հարկ նորոգվում է,  թարմացվում է գույքը, ձեռք են բերվում նոր բուժսարքավորումներ, ամրացվում է շենքի հիմքը։ 
2023 թվականի ծրագրով նախատեսվել և հիմնանորոգվում է առողջության 4 կենտրոն, որոնց աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, ինչպես նաև հիմնանորոգվել է շտապ բուժօգնության կայանի կենտրոնական մասնաշենքը։ 
Առողջության կենտրոնների արդիականացման նպատակը մրցակցային լինելն է, որպեսզի Երևանի բնակիչները բարձրակարգ բժշկական օգնություն ստանան։

Տեսանյութ

Երևանի հ. 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է