Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի

14.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/19 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:
Ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քվեարկել է հանուն Երևանի վաղվա օրվա և հանուն երևանցու բարեկեցիկ ապագայի:
Օգտվելով առիթից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ երևանցիների հետ նախընտրական քարոզարշավի շրջանակում իր հանդիպումներն ակտիվորեն լուսաբանելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին