Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ընդունել է բնակիչներին

04.12.2018

Մայրաքաղաքի բնակիչները շարունակում են ներկայացնել իրենց խնդիրները՝ մասնակցելով քաղաքապետարանում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին: Այս անգամ բնակիչներին ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ով համակարգում է տրանսպորտի, կոմունալ տնտեսության, սոցիալական ապահովության, շինբարեկարգման և մի շարք այլ ոլորտներ: Բոլոր խնդիրների մասով քաղաքացիներին տեղում տրվել են պատասխաններ ու պարզաբանումներ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ բարձրացվող բոլոր հարցերը կուսումնասիրվեն և ըստ առաջնահերթության դրանց հետզհետե կտրվեն լուծումներ: Ընդունելություններն, ի դեպ, կկրեն պարբերական բնույթ:

 

Լուսանկարներ