Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի

18.03.2024

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Մի շարք ծառատեսակներ, ծաղիկներ և թփեր պատրաստ են իրենց տեղը գտնել երևանյան փողոցներում: Այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ:
Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով: 
Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը: 
Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է. կանաչապատման և անտառտնտեսությունների հիմնման և զարգացման աշխատանքները շարունակական են: 
 

Տեսանյութ

Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի