Երթևեկության փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելով պայմանավորոված

14.03.2024

 Հարգելի  քաղաքացիներ,
 Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու 2-րդ փուլով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին՝ ժամը՝ 08:00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 23:00-ն Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոն վարչական շրջանից դեպի Նոր Նորք վարչական շրջան ուղղության երթևեկելի մեկ գոտին փակ է լինելու: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: 
Անվտանգությունն ապահովելու և խճողումային իրավիճակներից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին՝ խստագույնս պահպանել երթևեկության կանոները, հնարավորության դեպքում՝  ընտրել այլընտրանքային երթուղի: 
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Լուսանկարներ