Երթևեկության փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում

10.04.2024

Հարգելի՛ քաղաքացիներ
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: 
Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Լուսանկարներ