Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
09.05.2024
Հարգելի՛ քաղաքացիներ,
մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։
Ուղևորներին պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն։
Լուսանկարներ