Հաճելի անակնկալ՝ Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին

08.03.2017

Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումներից անմասն չի մնացել նաև Մետրոպոլիտենը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին գնացքների վագոններում և կայարաններում մատուցվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբերի տեսքով անակնկալներ: Բոլոր կանայք և աղջիկներն, անշուշտ, ստացել են նաև գեղեցիկ ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: 

Ներկաները խոստովանել են, որ գեղեցիկ այս նախաձեռնությունն իսկապես հեքիաթային դարձրեց իրենց տոնական օրը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հաճելի անակնկալ՝ Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին
Տեսնել ավելին