Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

16.03.2017

Երևան ժամանած Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Ֆրանսիական Դրագինյան քաղաքի պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին