Հարգանքի տուրք՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

06.06.2018

Ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի առիթով Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և Երևանի քաղաքապետի անունից ծաղկեպսակ դրել մեծ երաժշտի շիրիմին: Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով պանթեոն են այցելել նաև «Արամ Խաչատրյան» ամենամյա փառատոնի մասնակիցները, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետներ և երաժշտասերներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին