Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված զբոսայգին բարեկարգվել է

25.04.2024

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է:

Զբոսայգում կառուցվել են նոր ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, զրուցատաղավարներ և աղբամաններ: Արդիականացվել է լուսավորությա և ոռոգման ցանցը: Ամբողջությամբ սալիկապատվել և նորոգվել է շատրվանային համակարգը: Ընթացքի մեջ է նաև Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված հուշահամալիրի վերականգնման աշխատանքները:

Տեսանյութ

Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված զբոսայգին բարեկարգվել է