Հետևողական վերահսկողություն` բացօթյա սննդի կետերում սանիտարական պայմանների պատշաճ ապահովման ուղղությամբ

10.04.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխարգելելու նպատակով: Վերջինի մասով պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել շրջայցերն ու խստացնել հսկողությունը ոչ միայն փողոցներում, այլև բակային տարածքներում:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների, առողջապահության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նաև հետևողական վերահսկողություն իրականացնել բացօթյա սննդի կետերում սանիտարական պայմանների պատշաճ ապահովման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ