Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

02.04.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ:
Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Անհայտ զինվորի հուշաքարին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին
Տեսնել ավելին