Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Եռաբլուրի հարակից հատվածում իրականացվող ծառատունկին

15.04.2017

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում նոր տնկիներով է համալրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի հարակից հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բնակիչների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և քաղաքապետի տեղակալների հետ միասին այստեղ ևս մասնակցել է ծառատունկին: Հերթական ծառատունկի շրջանակում վերոնշյալ տարածքը, որն ապահովված է ոռոգման համակարգով, համալրվել է շուրջ 1000 թույա և տարբեր տեսակի դեկորատիվ ծառերով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին