Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արցախում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

19.07.2017

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին