Քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ և շնորհավորել նոր մայրացած կանանց

07.04.2018

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է նախորդ տարի հիմնանորոգումից հետո վերաբացված «Քանաքեռ-Զեյթուն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատներ, շնորհավորել վերջին օրերին մայրացած կանանց։

«Սիրով շնորհավորում եմ ձեզ՝ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ: Ձեր երեխաների ծնունդը նաև լավագույն նվերն է մեր մայրաքաղաքին՝ 2800-ամյակին ընդառաջ: Աստված պահապան ձեր փոքրիկներին», - նշել է Գոհար Մարգարյանը՝ մայրիկներին հանձնելով խորհրդանշական նվերները։
Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ և շնորհավորել նոր մայրացած կանանց
Տեսնել ավելին