Քաղաքապետն ընդունել է Միխայիլ Պիոտրովսկուն

19.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում ընդունել է հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Քաղաքապետ Մարությանը հյուրին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանին միաձայն հավանություն տվեց քաղաքապետի առաջարկին՝ հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Միխայիլ Պիոտրովսկուն շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչումը:

 

Տեսանյութ

Քաղաքապետն ընդունել է Միխայիլ Պիոտրովսկուն