Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը մեկնարկել է Բագրատունյաց փողոցից

22.03.2024

Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում մեկնարկել են կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքները:

Կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին ձևախեղված թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն սոֆորա ճապոնական տեսակով։

Գիտատեխնիկական խորհրդի կողմից ընտրված ծառերը ծաղկում են և ապահովում սաղարթ, հարմարեցված են Երևանի բնակլիմայական պայմաններին։

Բագրատունյաց փողոցում ընդհանուր առմամբ կտնկվի 86 ծառ:

Տեսանյութ

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը մեկնարկել է Բագրատունյաց փողոցից