Կգույքագրվի մայրաքաղաքի գրադարանների գրքային ֆոնդը

16.05.2017

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում վերջին 40-60 տարվա ընթացքում ձևավորված գրքային ֆոնդը:

«Գրադարանների տնօրենների փոխանցմամբ մեր գրադարաններում երբևէ գույքագրման աշխատանքներ չեն տարվել և այդ մասով նրանք ներկայացրել են կոնկրետ առաջարկներ: Ըստ այդմ, կազմակերպեք համապատասխան աշխատանքներն ու համատեղ որոշեք, թե որ գրքերն են ենթակա պահպանման, իսկ որոնք՝ դուրսգրման», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ