«Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում

06.03.2024

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Պատանի երաժիշտների հետ  հանդիպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Հիմնադրամի այս ծրագրին մասնակցել են Երևանի տարբեր երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների՝ 10-19 տարեկան 34 պատանի շնորհալի երաժիշտներ։ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոնի շրջանակում նրանք բացառիկ հնարավորություն են ունեցել մասնակցելու աշխարհահռչակ երաժիշտների և արտիստների հետ վարպետության դասերի, դասախոսությունների, ինչպես նաև ստեղծագործական հանդիպումներ ունեցել հայտնի պրոֆեսորների հետ, ունկնդրել դասական համերգներ աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների մասնակցությամբ:

Տեսանյութ

«Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում