Մարտի 15-ին և 16-ին Երևանում կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը

04.03.2024

Սիրելի՛ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր,

մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: 
Պարուսույց և գեղարվեստական ղեկավար՝ Մուրադ Մերզուկի, 
գաղափարի հեղինակ՝ Սաթե Խաչատրյան:
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
 

Տեսանյութ

Մարտի 15-ին և 16-ին Երևանում կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը