Մարտի 8-յան անակնկալ` Երևանի կին վարորդներին

08.03.2017

Կանանց միջազգային տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի ժամանակ երիտասարդները կին վարորդներին նվիրել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

Նախաձեռնության ակամա շահառուն դարձած կին վարորդները նշել են, որ անակնկալն իսկապես հաճելի էր ու իրենց երախտագիտությունն են փոխանցել Երևանի քաղաքապետարանին՝ տոնական օրն առավել տպավորիչ դարձնելու համար:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին